пятница, 12 августа 2011 г.

Մկների ժողովը

Ամառն արդեն ավարտվում է, ուստի տարօրինակ չէ, որ ուսանողներին  սկսել են հետաքրքրել դասերի հետ կապված հարցերը: Մի քանի հետաքրքիր բան եմ լսել կապված դասերի հետ. դասերն արդեն սկսվելու են ժամը 09.30, իսկ Աբովյանից, Նոր Հաճընից ու շրջակա մյուս վայրերից եկող տրանսպորտային միջոցների ուղևորման ժամերը և կանգառները հարկադրաբար փոխվել են: Անհասկանալի է, թե տրամաբանության որ օրենքի համաձայն են կանգառներն ուսումնական հաստատություններից հեռու գտնվում: Մինչ ինձ պատմում էին այս ամենի մասին, մի ծիծաղելի դեպք պատկերացրեցի. նախարարները հավաքվել են ժողովի ու մտածում են` ինչ անեն, որ մարդկանց ուշադրությունը շեղեն վերջին ժամանակներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Դե նրանց էլ է պետք հասկանալ, խեղճերն արդեն հոգնել են մեզնից, մեր բողոքներից, նույնիսկ անեծքներից: Նրանք առաջին հերթին ՀՀ քաղաքացի են, հետո նոր քաղաքական գործիչ(միայն թե չեմ հասկանում` ինչու է սրա մասին միայն արձակուրդի պես հաճելի երևույթի ժամանակ խոսվում): Երկխոսություն, ցույցեր... Պե՞տք է , որ դրանց մասին այսքան շատ խոսվի. իհարկե ոչ: Եվ այսպես. գումարվեց գաղտնի ժողով: Ո՞վ կարող է շեղել մարդկանց ուշադրությունը.
-Մշակույթի' նախարար, կարո՞ղ ես մի ճար անել:
-Չէ~, էլ ձև չկա, անհնար է:Մշակույթն այնպիսի վիճակում է, որ դրանից վատ մեկ էլ ռոք համերգներն արգելելը կլիներ, իսկ ես ֆանատներից վախենում եմ:
-Տնտեսության հետ կապված հույսեր կա՞ն:
-Ախր տնտեսոթյան մեջ արդեն չափն անց ենք կացրել:
-ՈՒրեմն ի՞նչ անենք, մի բան առաջարկեք, ճիշտ են ասում, էլի, որ գլուխներդ ջրով է լցված, ոչ մի խելացի միտք չեք կարողանում արտահայտել, բոլորդ վախենում եք ժաղավրդից, թե ժողովուրդն ինչ է, որ վախենաք, էսքան ժամանակ չէ՞ք համոզվել, որ ինչ էլ անենք, համբերատար տանելու են, մերոնք ուժեղ են, դիմանում են, ոչ թե ռուսի ու եվրոպացու նման` մի բան է լինում թե չէ, լացում են, գոռում, ոտքները գետնով տալիս` թե չենք կարում դիմանալ:
Այստեղ լռություն տիրեց: Ճառը թողեց սպասված ազդեցությունը: Հետո էլ ժողովի նախագահը հանեց պանիրն ու դրեց սեղանին` իբր թե շոգ է. գրպանում կփչանա: Հենց այս ոգեշնչող պահին էլ մի միտք փայլատակեց տրանսպորտի հետ կապված հարցերի լիազորված անձի մտքում.
-ՈՒրեմն հարկավոր է մարդկանց միտքն զբաղեցնել մի այնպիսի բանով, որը չի ընդգրկում հասարակական բոլոր խավերը, բայց վերաբերում է ավելի ակտիվներին: Կարող ենք նորից դիմել տրանսպորտի օգնությանը, առանց այդ էլ այստեղ արդեն փորձ կա(հիշենք մետրոյի հետ կապված դեպքերը): Տրանսպորտից օգտվում են հիմնականում սովորողներն ու աշխատողները, ովքեր քիչ չեն Հայաստանում: Մենք, իբր թե թեթևացնում ենք երթևեկությունը, կփոխենք շրջաններից եկող տրանսպորտային միջոցների կանգառները, ժամերն ու գծերը, պատկերացնու՞մ եք ինչ շոկային վիճակ կլինի:
-Ապրե~ս, վերջապես մի խելացի բան լսեցի,- այստեղ ղեկավարը կամաց-կամաց սկսեց պանիրը բրդել դեպի խելացի փրկիչը: Բայց դե նա միակը չէր, որ պանիր էր ուզում:
Հանկարծ վեր կացավ կրթության ասպարեզի ներկայացուցիչը և ձեռքը դրեց պանրի վրա:
-Ես էլ միտք ունեմ:
-Լավ, դու էլ ասա:
-Մենակ տրանսպորտը շատ քիչ է ժողովրդին շեղելու համար, եկեք փոխենք դասերի ժամերը: Դարձնենք 09.30: Թեպետ մի քանի չհասկացող ապուշներ կուրախանան, բայց երկրորդ հերթի զայրույթը...այստեղ են ասել` Աստված հեռու պահի, խեղճերի դասերը կվերջանան երեկոյան 19.30, այ դա թեմա կլինի:
Ժողովի նախագահի դեմքին գոհունակ ժպիտ փայլեց: Նա կիսեց պանիրն ու տվեց օրվա հերոսներին...( Բայց դե ինչ իմանաս թե գրպանն ինչ չափով դատարկվեց ;))))

2 комментария:

  1. Շատ լավն էր, իսկականից դզեց․․․ Սարկազմը իրա տարրերգի մեջ էր, գումարած իրենց հատուկ ժարգոնը, մի խոսքով հաջոցված էր։Ապրե՛ս

    ОтветитьУдалить