четверг, 4 августа 2011 г.

Եթե ուզում եք օրը հետաքրքրիր անցնի, հաճախ եղեք Օպերայի հրապարակում

Ամառն այնքան դաժան է Երևանում, որ տնից դուրս գալու ցանկություն ընդհանրապես չկա: Դե որևէ հով տեղում հանգստանալ էլ չենք կարող մեզ թույլ տալ բոլորիս քաջ հայտնի պատճառներով: Ես նորից չէի բացի փողի բացակայության պատճառով ամառային հանգիստը չվայելելու թեման, եթե չլիներ մի ծիծաղելի, ինչ-որ չափով նաև զայրացնող հանգամանք. մեր նախագահը որոշել է, որ իրեն հանգիստ է պետք ու մեկնել է հանգստանալու: Իսկ իբր թե ընդդիմության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակը հետաքրքրացնելու մի այլ ձև է գտել: Նա արդեն հոգնել է արտասահմաններից ու ուզում է իր երկրին արջի ծառայություն մատուցել: Նա նորից ցույց է կազմակերպել, նորից ասել այն ամենը, ինչ արդեն ասել է հազար անգամ: Դե ախր այդպես չի կարելի, պարոն Տեր-Պետրոսյան, ուզում եք լրագրողներին էլ առանց գործի թողնե՞ք։ Ցույց եք անում, գոնե մի նորություն ասեք, որ գրելու բան լինի, թե չէ ձանձարալի եք դարձել արդեն: Եթե առաջ գոնե ծիծաղելու համար մարդիկ գալիս էին, լսում ճառերդ, մի խոսքով ժողովրդի հետ ասում, խոսում, ծիծաղում էիք, հիմա այնքան են հնացել կատակներդ, որ եթե պարապությունը չլիներ, ոչ մեկ չէր գա քեզ լսելու: Դե, ինչ արած, մարդիկ ինչ-որ բան անելու ցանկություն ունեն: Համերգները քչացան, եկել են քեզ լսեն, թե չէ երեխաներն արդեն զահլա են տանում, ասում են. <Մամա, մամա, գնանք ման գալու>: Բայց դե հիմիկվա երեխաները զարգացած են, մենակ ման գալը քիչ է, իրենք էլ համերգ են ուզում: Լավ է գոնե ընդդիմությունը մտածում է հայ սուրբ մայրերի հոգսը թեթևացնելու մասին ու անվճար համերգներ է տալիս: Իսկական տաղանդ է Լևոն - երեխասեր պապին, ոնց էլ չի ալարում նույն բանն այդքան կրկնել, մտածում է, որ եթե ինքն ամեն ինչ հազարերորդ անգամից է հասկանում, ուրմեն մենք էլ ենք էշ, մի անգամ ասածը տեղ չի հասնում: Բայց դե խեղճ մարդը դեռ չի կարողանում հասկանալ, որ ոչ թե հետաքրքրում են իր ցույցերը, այլ ուղղակի ժամանց են ապահովում: Այստեղ կարելի է հանդիպել ընկերների հետ, պատմել մեր կյանքի նորությունները, մի քիչ էլ արևի տակ տաքանալ, որ դե մեկ էլ տեսար ձմեռը տունը տաքացնելու փող չունեցանք, նախօրոք ջերմություն հավաքենք: Մինչ կարդում էի Լևոն Երեխասեր Առաջինի ելույթը ու լսում ընկերոջս պատմածները ցույցի ընթացքի մասին, մի լավ միտք ծագեց գլխումս. իսկ ինչու՞ չառաջարկել մեր ցույցասեր, ասող-խոսող բարերարին հաջորդ ցույցի ժամանակ ժամանակը հետաքրքիր անցկացնելու գաղտնիքը հայտնել իր շատ սիրելի հետևորդներին(դե հետևորդը որն է, մարդիկ մտածում են` քանի պապին փող ա տալիս, հետը լավ լինենք): Հաստատ ավելի շատ օգուտ տված կլիներ և' իրեն, և' ժողովրդին. ինքն ստիպված չէր լինի այդքան չարչարվել մեզ ծիծաղեցնելու համար, մենք էլ ստիպված չէինք լինի հովոտ տնից դուրս գալ տժտժան արևի տակ: Ա~, մոռացել էի, որ դա նրա ժամանցի միջոցն է... չէ, փաստորեն ուրախանալու գաղտնիքը չի բացվի, մինչև մեր կոմիկ դերասանը գործից դուրս չգա: Բայց դե մարդը դեռ ուզում է իր արձակուրդը վայելել բարերարություն անելով: Մեր բառիս բուն իմաստով հոգնած նախագահին էլ չմոռանանք ու միայն և միայն բարի նպատակներով նրան կազդուրիչ հանգիստ մաղթենք:

4 комментария:

  1. Չեմ հասկանում,ինչիա էդքան հուզում բոլորիդ, թե ինչի է Սերժ Սարգսյանը գնացել հանգստանալու... Ինքն էլա քաղաքացի,ինքն էլ իրավունք ունի հանգստի,ու ավելի շատ ունի, քան մենք...Իսկ ինչ մնում ա Լևոնին,Էդ մարդուն դզումա միտինգները,անում ա...Թող անի, ոնց որ թե վնաս ա տալիս, իրա համար մարդկանց ահավաքում խոսում ա, կենացներ ա ասում....

    ОтветитьУдалить
  2. Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալը ուղղակի համ ու հոտ ա տալիս հոդվածին,որովհետև վերջերս նրան ու Լևոն Տեր-Պետրոսյանին առաբձին պատկերացնելը մի քիչ դժվար է, իսկ Լևոնի մասին վատ բան չէի գրել, ընդհակառակը, գրել եմ, որ ինքը մեր ուրախությունն ա, եթե չլիներ, ոչ մի հետաքրքրություն չէր մնա մեր քաղաքականության մեջ

    ОтветитьУдалить
  3. Դե դա քո տեսանկյունից ես նայում, իմ տեսանկյունից այնտեղ շատ սուր քննադատություն կա, որը քոզարկվածա հումորով

    ОтветитьУдалить